Laser Power Systems գիտահետազոտական ընկերությունից գիտնականներն աշխատում են նոր տուրբոգեներատորի ստեղծման ուղղությամբ, որը շարժման մեջ է դրվում, այսպես կոչված, «թորիումային լազերի» (MaxFelaser) միջոցով, իրականում դա լազեր չէ, այլ պարզապես ջերմաարտադրող համակարգ:
Թորիումը (Th) ռադիոակտիվ քիմիական տարր է: Մեքենայի սրտում ռադիոակտիվ տարրի առկայությունը մի հայեցակարգ է, որը մեզ քաջ ծանոթ է 50 տարվա վաղեմությամբ գիտաֆանտաստիկ գրականությունից: Սակայն, այստեղ մենք ունենք ոչ թե գիտական ֆանտաստիկա, այլ գրեթե իրական կոմերցիոն նախագիծ:
Նոր տուրբոգեներատորը հիմնված է պարզ սկզբունքի վրա: Թորիումը ջերմություն է արտադրում, որը շարժման մեջ է դնում մեքենայի տուրբինային շարժիչը: Ինժեներներն արդեն պատրաստել են նման շարժիչներ Թեսլա տուրբինների հիմքում:
Գիտնականները վստահեցնում են, որ 8 գրամ թորիումը կբավականացնի որպեսզի մեքենան 480 հազար կիլոմետր ընթանա: Այսպիսով, մեքենան գնելուց հետո այն լիցքավորելու կարիք չի լինելու. մեկ գործարանային «լիցքավորումը» կբավականացնի մեքենայի շահագործման ողջ ընթացքում: