
Մարտի 8-ին` Կանանց միջազգային օրը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 6,783,550 կարճ հաղորդագրություն: Բացի այդ, օրվա ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կատարել և ստացել են 42,007,700 զանգ` բջջային հեռախոսով:
Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զանգերի քանակն աճել է 4.9 տոկոսով, իսկ կարճ հաղորդագրությունների քանակը՝ 5.1 տոկոսով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը կանանց մաղթում է ամենայն բարիք և երջանկություն: Սիրենք և գնահատենք մեր մայրերին, կանանց, քույրերին, տատիկներին, և մեզ շրջապատող բոլոր կանանց:
ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես: