Ռուսաստանում սպանվել է 32-ամյա հայ գործարար Վահրամ Սանոսյանը: Սպանությունը տեղի է ունեցել Մոսկվայի “Տարվա եղանակներ” առևտրի կենտրոնի մոտ, և այն նկարահանվել է տարածքը հսկող տեսախցիկների կողմից:
Հարբած խուլիգանների կողմից դաժան ծեծի ենթարկված Սանոսյանը գանգուղեղային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկները մոտ մեկ շաբաթ պայքարել են նրա կյանքը փրկելու համար:
Ողբերգական այդ միջադեպը տեղի է ունեցել, երբ երիտասարդ գործարարն իր երեք զարմիկների ու դստեր հետ զբոսնելիս են եղել Մոսկվայում: Վահրամ Սանոսյանն այդ ընթացում որոշել է երեխաներին տանել նշված առևտրի կենտրոն ընթրելու, սակայն նրա մեքենայի վրա ինչ-որ բանով հարվածել են: Երբ Վահրամը դուրս է եկել մեքենայից, նկատել է ագրեսիվ տրամադրվածությամբ 3 հարբած տղամարդու: Ըստ իրավապահ մարմինների` վերջիններս ցանկացել են կոտրել մեքենայի ապակիներն ու վնասել երեխաներին, իսկ Վահրամը փորձել է կանխել դա, ինչի արդյունքում ծեծկռտուք է սկսվել: Վահրամը հենց այս ընթացքում էլ ստացել է մարմանական ծանր վնասվածքները:
HayNews.am