Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում իրականացրած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք բերման են ենթարկել 30 տրանսպորտային միջոց: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մեքենաներից 2-ի խլացուցիչներն առանց համապատասխան թույլտվության վերասարքավորած են եղել աղմուկով երթեւեկելու համար, 2 մեքենաների վրա տեղադրված են եղել գերհզոր հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ, 3 վարորդ մեքենաները վարել են ոչ սթափ վիճակում, 23-ը տրանսպորտային միջոցը վարել են առանց համապատասխան փաստաթղթերի:
Երթեւեկության ընթացքում ճանապարհի ծածկույթն աղտոտելու համար 1 բեռնատար ավտոմեքենայի վարորդի, իսկ երթեւեկության ընթացքում ծխելու համար 258 վարորդի նկատմամբ կազմվել են համապատասխան վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: