Բերձորի դեպքերով՝ մի շարք ոստիկաններ կարգապահական տույժերի ենթարկվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի մարտի 9-ին ստորագրված  հրամանով` 2015 թվականի հունվարի 31-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կողմից ԼՂՀ-ում իրազեկման ավտոերթի անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների համար ոստիկանության մի շարք ծառայողներ ենթարկվեցին կարգապահական տույժերի։

ԼՂՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կարգապահական կոպիտ խախտում կատարելու համար ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Գուրգենի Ղահրամանյանին հայտարարվեց նկատողություն:

Խիստ նկատողություն հայտարարվեց  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Նորայր Բորիսի Միրզոյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր Արթուր Բենյամինի Հայրապետյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի թիվ 1 դասակի հրամանատար, ոստիկանության մայոր Սամվել Իսպանդարի Գրիգորյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության ավագ լեյտենանտ Բորիս Աշոտի Ջալավյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության քրեական հետախուզության բաժնի օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Էրիկ Հենրիկի Պետրոսյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության քրեական հետախուզության բաժնի օպերլիազոր, ոստիկանության լեյտենանտ Ալեքսանդր Սերգեյի Հովհաննիսյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի թիվ 3 դասակի հրամանատար, ոստիկանության լեյտենանտ Ֆելիքս Յաշայի Չոփչյանին։

Ոստիկանության պետի նույն հրամանի համաձայն` կարգապահական կոպիտ խախտում կատարելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Վաչագանի Պետրոսյանը, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի թիվ 2 դասակի հրամանատար, ոստիկանության ավագ լեյտենանտ Նիկոլայ Միքայելի Սարգսյանը, ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի վարորդ, ոստիկանության ավագ Հրանտ Արարատի Միրզոյանը, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի թիվ 2 դասակի ոստիկան, ոստիկանության ավագ սերժանտ Վիլեն Վիգենի Սարգսյանը, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի թիվ 1 դասակի ոստիկան, ոստիկանության ավագ սերժանտ Արման Յուրիի Օհանյանը, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մասի վարորդ, ոստիկանության սերժանտ Վարդան Մխիթարի Պետրոսյանը, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի թիվ 2 դասակի ոստիկան, ոստիկանության կրտսեր սերժանտ Ռուբեն Սերգեյի Սարգսյանը, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի թիվ 2 դասակի ոստիկան, ոստիկանության կրտսեր սերժանտ Գեւորգ Բորիսի Մանգասարյանը, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի թիվ 3 դասակի ոստիկան, ոստիկանության կրտսեր սերժանտ Նարեկ Կարմենի Փարամազյանը, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի թիվ 3 դասակի ոստիկան, ոստիկանության կրտսեր սերժանտ Հայկ Վլադիմիրի Պետրոսյանը ազատվեցին  ոստիկանությունից:

Ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Միքայելի Ասրյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության մայոր Սամվել Սուրենի Ասրյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության քրեական հետախուզության բաժնի ավագ օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Զորի Մելսիկի Մովսիսյանին հայտարարվել է խիստ նկատողություն:

Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության մայոր Արման Ալեքսանդրի Սարգսյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի թիվ 3 դասակի ոստիկան, ոստիկանության ավագ սերժանտ Դավիթ Ռոբերտի Խանանյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի թիվ 3 դասակի ոստիկան, ոստիկանության սերժանտ Նարեկ Մերուժանի Եդիգարյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի թիվ 1 դասակի ոստիկան, ոստիկանության կրտսեր սերժանտ Անդրանիկ Միքայելի Աբրահամյանին  հայտարարվել է նկատողություն։




Լրահոս