Գյումրիի գործով ձերբակալվածը կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գյումրիի “Հրաշքների աշխարհ” մանկական խաղասրահի դիմաց քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի և մյուսների կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է մինչ այդ ձերբակալված Պատվական Մադոյանը: Այդպիսով՝ դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և խափանման միջոց է ընտրել կալանավորումը:
Ինչպես “Փաստինֆո”-ին հայտնեցին Շիրակի մարզի դատախազությունից, սեպտեմբերի 2-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի երրորդ մասով՝ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանություն:




Լրահոս