
Անգլիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 1:2 հաշվով պարտվեց «Արսենալ»-ին:
Հանդիպման 76-րդ րոպեին մանչեսթերյան թիմի կիսապաշտպան Անխել դի Մարիան դեղին քարտ ստացավ, որից հետո քաշեց գլխավոր մրցավարի խաղաշապիկից և անմիջապես ստանալով 2-րդ դեղին քարտը՝ հեռացվեց: