Սեպտեմբերի 2-ին, ժամը 05.53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել “Էրեբունի” օդանավակայանի տարածքում գտնվող բաղնիքում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.27-ին, մարվել` 06.41-ին:
Ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը` 80 քմ մակերեսով: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են “Էրեբունի” օդանավակայանի 2 մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։