Այն մասին, որ Պոլինա Գագարինան կներկայացնի Ռուսաստանը Ավստրիայում կայանալիք «Եվրատեսիլ» մրցույթի ժամանակ, հայտնի է դարձել նախօրեին` երեկոյան:
Բլոգներում նաև տեղեկութոյւններ են հայտնվել, որ Գագարինան արդեն ձայնագրել է անգլերենով Secret Poison («Գաղտնի թույն») երգը, որն էլ կներկայացվի Վիեննայում: Այդ նույն բլոգերների խոսքերով՝ երգը կզարմացնի ու կուրախացնի երգչուհու երկրպագուներին:
Եթե այս լուրերը հաստատվեն, Վիեննայում կայանալիք հոբելյանական` 60-րդ «Եվրատեսիլ» մրցույթում Ռուսաստանը կներկայացնի Պոլինա Գագարինան:
Հավելենք, որ մինչ մարտի 16-ը Ռուսաստանը պետք է ներկայացնի իր մասնակցին: