ՌԴ արտգործնախարարությունը երկար լռությունից հետո արձագանքել է մարդասպան Սաֆարովին ներում շնորհելուն: ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
“Ռուսաստանը, որ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, խորը մտահոգությամբ է ընդունել 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած եւ Հունգարիայի դատարանի կողմից ցմահ դատապարտված ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի եւ ներում շնորհելու լուրը:
Համարում ենք, որ ադրբեջանցիների, ինչպես նաեւ հունգարացիների այդ գործողությունները հակադրվում են միջազգային մակարդակում համաձայնեցված ջանքերին, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով, եւ տարածաշրջանում լարվածությունը մեղմելուն:
Սպասում ենք նաեւ, որ ստեղծված իրադրությանը համապատասխան գնահատական ամենամոտ ժամանակում կտա նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը”: