
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Ռուսաստանի բանկին ու կառավարությանը «որոշել Եվրասիական տնտեսական միության շրջանակում արժութային և ֆինանսական ոլորտներում ինտեգրման հետագա ուղղությունները՝ ուսումնասիրելով ապագայում արժութային միության ստեղծման նպատակահարմարությունն ու հնարավորությունը». գրում է ՏԱՍՍ-ը:
ՌԴ ղեկավարի այդ հանձնարարությունը պետք է ի կատար ածվի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կենտրոնական բանկերի հետ միասին մինչ 2015-ի սեպտեմբերի 1-ը, տեղեկացվում է Կրեմլի պաշտոնական կայքում:
Պուտինը նաև հանձնարարել է մինչև հունիսի 1-ը «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փոխհամագործակցության կատարելագործված համակարգեր մշակել, ինչպես նաև` ԵՏՄ ստեղծման կապակցությամբ անըհրաժեշտության դեպքում ՌԴ նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխություններ պատրաստել»: