Քրիստեն Ստյուարտն ու Բրյուս Ուիլիսը կնկարահանվեն Վուդի Ալլենի նոր ֆիլմում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վուդի Ալլենը սկսել է իր նոր նախագծի համար դերասանական կազմի հավաքագրումը: Նրա նոր ֆիլմում կնկարահանվեն Քրիստեն Ստյուարտը, Բրյուս Ուիլիսն ու Ջեսի Այզենբերգը, ում հետ ռեժիսորն արդեն աշխատել է:

Ալլենը Այզենբերգին նկարահանել է «Հռոմեական արկածները» ֆիլմում, իսկ Ստյուարտն ու Ուիլիսն առաջին անգամ կմասնակցեն ռեժիսորի «Կեսգիշերները Փարիզում» նախագծում:

Ինչպես սովորաբար լինում է Վուդիի մոտ, նրա նոր նախագիծը ոչ միայն չունի անվանում, այլ նաև գաղտնի է պահվում սցենարը: Հայտնի է, որ Ալենն այն քիչ ռեժիսորններից է, ում հետ դերասանները համաձայնում են աշխատել՝ չկարդալով սցենարը: Կինեմատոգրաֆիայի վետերանի մոտ դեր ստանալը մեծ պատիվ է համարվում, այնպես որ քչերն են հրաժարվում նկարահանվել նրա ֆիլմերում:

Снимок 3

Բրյուս Ուիլիսը վերջերս անսպասելիորեն գործազուրկ է դարձել, քանի որ նրա մասնակցությամբ «Հոգեհացը» թրիլլերի նկարահանումները սառեցվել են:

Снимок 2

Քրիստեն Ստյուարտը վերջերս պատմության մեջ է մտել որպես առաջին ամերիկյան դերասանուհի, ով ստացել է«Սեզար» ֆրանսիական մրցանակը: Ստյուարտը Այզենբերգի հետ նկարահանվել է «Ուլտրաամերիկացին» ֆիլմում:

Снимок

Ջեսսի Այզենբերգը խաղացել է չարագործի դեր «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի՝ արդարության լուսաբացին» կոմեդիայում:




Լրահոս