
Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն անդրադարձել է մադրիդյան ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և կիսապաշտպան Գարեթ Բեյլի խաղին: Նրա կարծիքով` նշված ֆուտբոլիստները տարվում են անհատական խաղով և հայտարարել է, որ «արքայական ակումբ»-ի անհաջողության պատճառներից մեկը Ռոնալդուն է:
«Ռոնալդուն անկում է ապրում: Նախկինում նա թիմն իր հետևից էր տանում` իր ագրեսիվության և ձգտումների շնորհիվ: Սակայն Ռոնալդուն և Բեյլն ավելի շատ անհատական խաղ են ցուցադրում, քան թիմային»,- նշել է Վալդանոն: