ԳՐՔԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ ՏԻԵԶԵՐՔ Է ԱՆԵԶՐ (Լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012թ. Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Բայց արի ու տես, որ բացի մի քանի ցուցապաստառից, որեւէ բան չի հիշեցնում, որ մեր մայրաքաղաքը նաեւ գրքի համաշխարհային մայրաքաղաք է: Ավելին, վերջին տարիներին մեզ մոտ հերթով փակվում են գրախանութները. ասում են՝ գիրք վաճառելը շահութաբեր չէ: Բացի այդ, այս ընթացքում հերթով փակվել են նաեւ գրադարանները. եթե 2009թ. ՀՀ-ում գործել է 983 գրադարան, ապա 2010թ. այդ թիվը հասել է 957-ի: Գրադարանների թիվը պակասել է նաեւ նախորդ տարի՝ հասնելով 945-ի: 2012թ. վերաբերյալ ԱՎԾ-ն դեռ որեւէ տվյալ չի հրապարակել, բայց դժվար չէ ենթադրել, որ հաստատ այս ընթացքում որեւէ նոր գրադարան չի բացվել:
«Անի» գրատունը, որ գտնվում էր Հանրապետության հրապարակում, մայրաքաղաքի ամենահայտնի գրախանութներից մեկն էր: Սակայն այն փակվեց, ու հայտնի չէ՝ այստեղ ինչ է լինելու:
Աբովյան փողոցում գտնվող «Կապրիզ» խանութի փոխարեն նախկինում գրախանութ էր, բավական լայն տեսականի ուներ. հիմնականում մասնագիտացած էր ծրագրավորման, համակարգչային գրականության վաճառքի մեջ:
Աբովյան փողոցի «Ռոբերտո» եւ «Լիդերմա» խանութների փոխարեն եւս նախկինում գրախանութ էր. ընդ որում, այն բավական մեծ էր՝ բաղկացած մի քանի բաժնից:
Կասկադի հարեւանությամբ գտնվող այս շենքում տեղակայված գրախանութը դարձել է «Յունիբանկ»-ի մասնաճյուղերից մեկը: Մեսրոպ Մաշտոցի այս փորագիր նկարն է դեռ հիշեցնում նախկին գրախանութի մասին:
Այստեղ նախկինում «Ռուսական գիրք» գրախանութն էր: Այս տարածքը հիմա չի օգտագործվում, միայն ԱԺ ընտրությունների ժամանակ այն մի կարճ ընթացք դարձավ ԲՀԿ նախընտրական շտաբ, այնուհետեւ կրկին լքվեց: (լուս 5)
(Համապատասխանաբար ներկայացնում ենք լուսանկարները)




Լրահոս