
Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որպեսզի թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Կառլո Անչելոտիին փոխարինի Զինեդին Զիդանը:
Լրատվամիջոցները հայտնում են, որ Պերեսը Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստին այդ պաշտոնը խոստացել է մրցաշրջանի ավարտից հետո, երբ հեռացնի իտալացի մասնագետին:
Այժմ Զիդանն աշխատում է «Ռեալ»-ի երկրորդ թիմում, սակայն պաշտոնապես չի կարող գլխավորել «արքայական ակումբ»-ը` արտոնագրի բացակայության պատճառով: