Դոլարի փոխարժեքն աճում է, եվրոյինը՝ նվազում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ մարտի 10-ին, կազմել է 480.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0,87 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 516.41 դրամ (նվազել է 5.78 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 722.88 դրամ (նվազել է 1.71 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.92 դրամ (աճել է 0.03 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 245.88 դրամ, ոսկին՝ 18,046.98 դրամ, պլատինը՝ 17,792.15 դրամ:

Մարտի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 482.94 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 483 դրամ:




Լրահոս