ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության խորհրդի նիստում օգոստոսի 24-ին 4 դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին կայացված որոշումը միեւնույն գործի հետ է առնչված: Այդ մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ  Արսեն Բաբայանից: «Դատական գործի ընթացքում խախտվել է անձի դատական պաշտպանության իրավունքը: Ամեն դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից բեկանվել է Վերաքննիչ դատարանի ակտը, եւ Արդարադատության խորհուրդը համապատասխան որոշում է ընդունել: Այն մանրամասն կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետում»,-ասաց նա: Հիշեցնենք, որ ԱԽ նիստում որոշում էր կայացվել դատավորներ Ռուբեն Ափինյանին, Ամրահի Պետրոսյանին եւ Արմեն Թումանյանին հայտարարել է նախազգուշացում, իսկ Կարեն Չիլինգարյանին՝ նկատողություն՝ զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով: Արդարացի՞ պատիժ է: Մեր այս հարցին դատավոր Ռ. Ափինյանը հրաժարվեց պատասխանել. «No comment»:




Լրահոս