ՉԻ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, որ իրենք ՏԻՄ ընտրություններում չեն սատարելու ՀՀԿ-ականներին, սակայն ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը որոշել է չենթարկվել կուսակցության որոշմանը: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ նա Արթիկում որոշել է սատարել ՀՀԿ-ական Արսեն Աբրահամյանին: Մեզ հետ զրույցում, մեկնաբանելով իրավիճակը, պատգամավոր Պետոյանն ասաց. «Արթիկի ճակատագիրն ինձ համար շատ կարեւոր է ու չեմ կարող անտարբեր լինել: Նախ նշեմ, որ կուսակցությունը, ասել է թե՝ ԲՀԿ-ն, չի սատարելու հանրապետական այն թեկնածուներին, որոնց սատարում է ՀՀԿ-ն, իսկ Արթիկում 2 ՀՀԿ-ական թեկնածուներ կան, երկուսն էլ ինքնաառաջադրմամբ են մասնակցելու ընտրություններին»: Նա նաեւ հավելեց, որ ԲՀԿ-ի տեղական խորհուրդը երկար քննարկել է այս հարցը եւ որոշել պաշտպանել Արսեն Աբրահամյանի թեկնածությունը:




Լրահոս