ԱԶԴԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն օրերս անդրադարձել էր Կապանում սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին, որտեղ ՀԱԿ-ը տեղամասային ընտրական հանձնաժողովի իր տեղերը տվել է ՀՀԿ ներկայացուցիչներին: Ավելին, քաղաքապետի թեկնածու ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանի նախընտրական հոլովակում ՀԱԿ ներկայացուցիչ Ռաֆիկ Ասրյանը կոչ է անում քվեարկել հանրապետական թեկնածուի օգտին: ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Դավիթ Մաթեւոսյանը, մեկնաբանելով այս տեղեկությունը, նշեց. «Հանրապետական կուսակցությունը կարող է ազդել այս կամ այն անհատի վրա, որ նա նման բան ասի, բայց ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ռաֆիկ Ասրյանն իրավասու չէ ՀԱԿ-ի անունից նման հայտարարություն անել, քանի որ ԱԺ ընտրությունների ժամանակ նա դուրս է եկել այդ տիրույթից»:




Լրահոս