ԽՈՒՍԱՓՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանը մեղադրվում է վաշխառության մեջ: Սակայն առայժմ չի ցանկանում որեւէ մեկնաբանություն տալ այդ առնչությամբ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ղազարյանն ասաց, թե գործի առնչությամբ առաջիկայում մամլո ասուլիս կհրավիրի:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Ս. Ղազարյանը ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող չափով չհաշվառված եկամուտ ստանալու դիտավորությամբ Մեխակ Գաբրիելյանին է տվել 45.139.200 ՀՀ դրամին համարժեք 120.000 ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց նույն ժամանակահատվածից սկսած մինչեւ 2011թ. մարտ ամիսը ստացել է ՀՀ ԿԲ կողմից սահմանված 1 տոկոս տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող ամսական 3.5 տոկոս, ապա 5 տոկոս, այնուհետեւ 10 տոկոսի չափով տոկոսային հավելավճարներ, որոնք ընդհանուր կազմել են 70.253.600 ՀՀ դրամին համարժեք 190.725 ԱՄՆ դոլար: Ամբաստանյալն իրեն ներկայացված մեղադրանքը չի ընդունում:




Լրահոս