Մարտի 9-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները մի քրեական գործի նախաքննության շրջանակներում խուզարկություն են կատարել 1981 թ. ծնված Տիգրան Ն.-ի տանն ու կից շինություններում:
Տանը կից ավտոտնակից հայտնաբերվել է «մարիխուանա» թմրամիջոցին նմանվող 15 գ զանգված, իսկ հողամասից՝ 12 մմ տրամաչափի 5 փամփուշտ և 12 մմ տրամաչափի 1 պարկուճ:
Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Տիգրան Ն.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նույն օրը, ժամը 14.30-ին, նույն բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1958 թ. ծնված Գագիկ Ղ.-ի տանը:
Հյուրասենյակի պահարանից հայտնաբերել և առգրավել է 16 մմ տրամաչափի 3 պարկուճ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նույն օրը, ժամը 14.50-ին, նույն բաժնի ծառայողները 1981 թ. ծնված Արա Է.-ի տան խուզարկությամբ հյուրասենյակի պահարանից հայտնաբերել են լուսաազդանշանային 3 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն: