ՄՍԽՈՒՄՆԵՐԻ ԹԵՄԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

slaq.am-ը տեղեկացրել է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր 1 ամսվա աշխատավարձը փոխանցել է 6-ամյա Նարեկ Մարտիրոսյանի բուժման համար. գումարն անհրաժեշտ է արտերկրում փոքրիկին ոսկրածուծի փոխպատվաստում անելու համար: «Հովիկ Աբրահամյանի նման քայլը շատ ողջունելի է, եւ ի տարբերություն շատ այլ պաշտոնյաների, որոնք իրենց միլիոններն են «մսխում» Մոնակոյի խաղատներում, ՀՀ ԱԺ նախագահն իր 6 ամսվա աշխատավարձն է նվիրում է 6-ամյա երեխայի կյանքի փրկությանը»,-հետգրության մեջ գրել է կայքը: ՀՀԿ-ամերձ շրջանակները վստահեցնում են, որ իշխանական վերնախավում այս խոսքերն ընդունել են որպես Սերժ Սարգսյանի հասցեին արված ակնարկ, առավել եւս, որ «մսխելու» թեմայով շշուկներն արդեն տարածվել են մայրաքաղաքում: Հավելենք, որ Մոնակոյում «մսխելու» հակումներ են դրսեւորել նաեւ նույն Հովիկ Աբրահամյանն ու իր խնամին:




Լրահոս