ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե երկիրը լիներ վերելքի վրա, ապա օլիմպիադայի արդյունքները կլինեին անհամեմատ լավը»:

Գագիկ Ծառուկյան zham.am

Ինչպես ասում են, սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում: Եթե հասարակությանը հարցնենք, ապա երկրի վերելքի գլխավոր խոչընդոտներից մեկն էլ օլիգարխներն են: Գագիկ Ծառուկյանին էլ շարքային քաղաքացի չես համարի: Ճիշտ է` նա միշտ ասում է, թե բարգավաճ Հայաստան է կառուցելու, բայց հասարակությունն այդպես էլ նրա չափ լավատես չի դառնում: Հայտնի օլիգարխն անուրանալիորեն շահագրգռված է նաեւ հայկական սպորտի վերելքով, բայց եթե դրսում նվաճվելիք մեդալները երկրի վերելքով են պայմանավորված, ուրեմն զուր են նաեւ օլիմպիադաներից հարուստ ավարով վերադառնալու հույսերն անգամ: 




Լրահոս