
«Վերջին շրջանում գնում են նաեւ նրանք, որոնք բավականին նյութական ռեսուրսներ են կուտակել հայրենիքում»:
Վերջապես Գալուստ Սահակյանը մի ճիշտ բան ասաց. «Գնում են նաեւ նրանք, որոնք բավականին նյութական ռեսուրսներ են կուտակել հայրենիքում»: Իհարկե, շատ ու շատ մարդիկ Հայաստանից արտագաղթում են, քանի որ մեր երկրում կա արդարության պակաս: Ու ամեն անգամ հայրենի պաշտոնյաները, այս մասին ահազանգելուց բացի, որեւէ գործնական քայլ չեն կատարում: Հետաքրքիր է՝ ինչն է խանգարում Գալուստ Սահակյանին իր բաժին արդարադատության պակասը լրացնել՝ մարդկանց անշահախնդիր օգնություն ցույց տալու տարբերակով: Գուցե այդ դեպքում 2-3 հոգի պակաս կարտագաղթեն, եւ Գրիգորիչն էլ հպարտանալու տեղ կունենա: