Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի եւ քաղաքապետարանի այլ 4 պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Ա. Հակոբջանյանը ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով պատշաճ չէր կատարել իր ծառայողական պարտականությունները` պատճառելով գույքային վնաս:
Այսօր կայացած դատական նիստում դատախազը նոր մեղադրանքներ է առաջադրել Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին և քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հիմքով:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 20-ին: