Պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ տարօրինակ պայքար է սկսվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քաջարանում պայքար է սկսվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ: Մարտի 5-ին անհայտ պայմաններում հրկիզվել է անվտանգության աշխատակցի ծառայողական` կոմբինատի գլխավոր բաժնետեր «ՀՀ Քրոնիմետ մայնինգ» ԲԲԸ-ին պատկանող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի մեքենան: Դա տեղի է ունեցել «Քաջարան» հյուրանոցի ավտոկայանատեղիում: Մեր աղբյուրները հայտնեցին, որ դրանից օրեր առաջ էլ, դարձյալ կասկածելի հանգամանքներում, կոտրել էին կոմբինատի մեքենաներից մեկի ապակիները: Այս դեպքերի առնչությամբ քննություն է կատարվում, առայժմ վնասողներին չեն հայտնաբերել: Ի դեպ, ոմանք այս դեպքերը պատահական չեն համարում եւ սա որակում են արշավ կոմբինատի դեմ, ինչը պայմանավորում են այնտեղ տեղի ունեցած «իշխանափոխությամբ»: Հիշեցնենք, որ նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին այժմ ավստրալացի Նիլ Սթիվենսոնն է փոխարինել, ով լուրջ փոփոխություններ է կատարել՝ կադրային, կառուցվածքային, աշխատավարձի օպտիմալացում, ստուգումներ եւ պաշտոնանկություններ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս