«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ քաղաքական շրջանակներում սկսեցին լուրեր շրջել թե ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին երդվել է, որ փակելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ըստ այդ լուրերի՝ շատերը նրա հրահանգով են լքում ԲՀԿ-ն: Երեկ ԲՀԿ–ից դուրս եկավ հերթական պատգամավորը՝ Արայիկ Աղաբաբյանը: ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը մեր թղթակցին երեկ հայտնել է, որ առավոտյան, ժամը 8.30-ին խոսել է Արայիկ Աղաբաբյանի հետ, ով վստահեցրել է, որ չի լքելու կուսակցությունը:
«Նա ինձ տղամարդավարի վստահեցրեց, որ մնալու է կուսակցությունում, և նրա վստահեցումից մեկ ժամ անց ես կայքերում կարդում եմ, որ նա դուրս է գալու կուսակցությունից: Տղամարդկության մասին մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը: Երեկ ԲՀԿ–ից դուրս գալու դիմում են գրել նաև Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության երկու անդամներ Արմեն Սահակյանը և Գրիգորի Գրիգորյանը: Մեր տեղեկություններով, առաջիկայում էլի ավագանիներ կլքեն ԲՀԿ-ն: ԲՀԿ-ն լքողները դա անում են Գագիկ Ծառուկյանի հրահանգով, ով շարունակում է նաև կուսակցության կառույցներից հետ պահանջել գրասենյակային գույքը»։
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: