Գեղարքունիքի մարզպետի և մարզի մյուս պաշտոնյաների հարաբերությունները խիստ լարված են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և մարզի համայնքների ղեկավարների, տարաբնույթ պաշտոնյաների ու նույնիսկ պատգամավորների հետ հարաբերությունները վերջին շրջանում այն աստիճան են լարվել, որ բացի աշխատանքային հարաբերություններից՝ գործնականում որևէ շփում չկա մարզպետի հետ: Իհարկե, հաշվի առնելով այն փաստը, որ գրեթե բոլորը մարզերում ՀՀԿ անդամներ են կամ ՀՀԿ-ամերձ գործիչներ, ուստի շատերը նախընտրում են իրենց և մարզպետի հարաբերությունների մասին չբարձրաձայնել՝ այդ առնչությամբ հարցերին պարզապես պատասխանելով թե աշխատանքային հարաբերություններ ունեն:

Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղապետեր, որոնք գտնվում են ՀՀ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի «տանիքի» տակ, մարզպետի հրավիրած խորհրդակցություններին անգամ չեն մասնակցում և գերադասում են ընդհանրապես Ռ. Գրիգորյանի հետ հնարավորինս չշփվել: Հակոբյանի և Գրիգորյանի հարաբերությունները ևս սառն են»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս