Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների գործընթացին նոր թափ է հաղորդելու. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տարբեր աղբյուրներից սպրդող տեղեկությունները, թե Սերժ Սարգսյանը մտադիր չէ ընկրկել եւ առաջիկայում նոր թափ է հաղորդելու սահմանադրական փոփոխությունների գործընթացին, ցույց են տալիս, որ սույն հիմնահարցը առաջիկայում դառնալու է Հայաստանի ներքաղաքական պայքարի առանցքը: Հաշվի առնելով նաեւ այս հանգամանքը՝ հարկ է կրկին անդրադառնալ «Հայեցկարգ» կոչված փաստաթղթին, որտեղ իշխանությունները հասարակությանը ցույց են տալիս բարեկեցության ճանապարհը:

Սարգսյանի կողմից ստեղծված այդ հանձնաժողովի՝ նախաձեռնած փոփոխությունները հիմնավորելու փաստարկներից հերթականը առնչվում է արդարադատության համակարգին եւ հասարակություն-սահմանադրություն անջրպետին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս