Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադրություն չունի լքել իր ներկայիս ակումբը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան:
«Հենրիխը «Բորուսիա»-ում իրեն լավ է զգում: Մենք իզուր տեղը չենք հինգ տարվա պայմանագիր կնքել ակումբի հետ: «Բորուսիա»-ին նախապատվություն տալը նախօրոք մտածված էր: Չնայած Մխիթարյանը ոչ միշտ էր հայտնվում հիմնական կազմում, բայց դա չի նշանակում, թե նա ցանկանում է լքել «Բորուսիա»-ն: Հակառակը` ֆուտբոլիստը ցանկանում է մնալ և ակումբի հետ տիտղոսներ նվաճել», – նշել է Ռայոլան:
Հիշեցնենք, որ Ռայոլան ավելի վաղ հայտարարել էր, թե Մխիթարյանն ամռանը կփոխի ակումբային գրանցումը: