
ՆԱՏՕ-ի կործանիչները Բալթիկ ծովում տագնապով օդ են բարձրացվել Ռուսաստանի ռազմաօդային ուժերին պատկանող Իլ-78 ինքնաթիռները որսալու համար, այս մասին ասվում է Լատվիայի Ռազմաօդային ուժերի թվիթերյան էջում:
«Բալթիկայի տարածքը հսկող ՆԱՏՕ-ի իտալական Typhoon կործանիչները մարտի 10-ին օդ են բարձրացել Ռուսաստանի զինուժին պատկանող Իլ-78 ինքնաթիռը որսալու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սույն փաստը դեռևս չի մեկնաբանել:
Նախօրեին Սև ծովում ՆԱՏՕ-ի զորավարժությունների շրջանում նկատվել են ռուսական ռազմանավեր: