
Նյու Յորքում հրդեհ է գրանցվել Մանհեթենի շրջանում գտնվող երկնաքերերից մեկում: Այս մասին հայտնվում է քաղաքի հրշեջ ծառայության վարչության թվիթերյան էջում:
Հրշեջների խոսքերով՝ հրդեհը գրանցվել է Schomburg Plaza շենքում 17 ու 18-րդ հարկերի միջև:
Նաև նշվում է, որ հրդեհը գտնվում է վերահսկողության տակ: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել: