
Ճապոնիայում մեկ րոպե լռություն է հայտարարվել` ի հիշատակ 2011թ. երկրաշարժի ու ցունամիի զոհերի:
Այդ ժամանակ տարերային ազետին զոհ գնաց 16 հազար մարդ: Պաշտոնական տվյալներով՝ շուրջ 2000 մարդ մինչ օրս պաշտոնապես անհետ կորած է համարվում:
Ճապոնիայի կայսր Ակիխիտոն ու վարչապետ Սինձո Աբեն ղեկավարել են Տոկիոյում հիշատակի արարողությունը: Ինչպես հայտնում է BBC-ի լրագրողը, սգո միջոցառումներ են անցկացվել ողջ երկրում:
Հիշեցնենք, որ երկրաշարժն ու ցունամին հանգեցրել էին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարին, որը դարձել է ամենալուրջը 1986թ Չեռնոբիլի ատոմակայանում վթարից հետո: