ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե գործատուն աշխատավարձը նշված ժամկետում չի հաշվարկում եւ չի վճարում, ապա այդ դեպքում նա օրենքով սահմանված ի՞նչ տույժերի է ենթարկվում:

Լուիզա Նիկողոսյան, 31 տարեկան, մենեջեր

ՊԱՏԱՍԽԱՆ. Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ oրենքի առաջին հոդվածով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ յուրաքանչյուր աշխատողի մաuով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո կրկին անգամ՝ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ՝ յուրաքանչյուր չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական
հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրենքը հրաշալի է ներկայացված, բայց մեր իրականությունում աշխատողն աշխատավարձն ուշացած ստանալու դեպքում էլ է գոհ մնում: Գործատուն ամենատարբեր «օբյեկտիվ» պատճառներով աշխատավարձը կարող է ուշացնել, բայց գումարի սպասող աշխատակցի ընդվզումը կարող է մինչեւ անգամ գործից հեռացվելու պատճառ դառնալ: Այնպես որ գոյություն ունեցող, բայց չգործող կարգը հավանաբար լավ ժամանակների համար է նախատեսված:




Լրահոս