
Դողու Փերինչեքի գլխավորած թուրքական ազգայնական «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները մեկնել են Լատինական Ամերիկա՝ պայքարելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայկական թեզերի դեմ, գրում է թուրքական Ulusal Kanal-ը:
Ըստ թուրքական լրատվական կայքի՝ պատվիրակությունը Հայոց ցեղասպանության «ստերի» վերաբերյալ զեկույց է պատրաստել, ինչպես նաև թարգմանել և 300 օրինակով ներկայացրել է Հայաստանի նախկին վարչապետ Հովհաննես Քաջազնունու զեկույցը:
Այսպիսով` «Կուսակցություններ ու հանրությունների սիմպոզիում» խորագիրը կրող համաժողովը թուրքական կուսակցությունը փորձելու է վերածել Հայոց ցեղասպանության դեմ պայքարի հարթակի: