
Երեկ վարչապետի որոշմամբ եւ իրենց դիմումների համաձայն, զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալներ Ռուբիկ Քոչարյանը եւ Արտաշես Բեյբուրթյանը: Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը։
“Որն է դրա պատճառը` երեկվա դրությամբ դեռ հայտնի չէր:
Իշխանական կուլիսներում լուրեր են շրջում, որ այս պաշտոնանկությունները պայմանավորված են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հակասություններով”,- գրում է”Հայկական ժամանակը”: