Վոլգոգրադում շրջանային դատարանը 13 տարի ազատազրկման է դատապարտել տեղաբնակներից մեկին կնոջը սպանելու համար: Տղամարդը վառել է կնոջը հարսանիքի հաջորդ իսկ օրը, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում կատարելով շրջանային դատարանին:
Օգոստոսի 16-ին Վոլգոգրադի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել 27-ամյա կինը մարմնի 90%-ի այրվածքներով: Նրան փրկել չի հաջողվել:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ նրա 30-ամյա նորաթուխ ամուսին Իվան Կուզմինը հարսանիքի հաջորդը օրը վիճաբանել է կնոջ հետ ու հարբած վիճակում սպիրտը լցնելով նրա վրա, հրկիզել նրան: