
Ախալքալակի շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահին ծեծի են ենթարկել նույն հանձնաժողովի անդամները, հայտնում է Грузия Online-ը՝ վկայակոչելով Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
ԿԸՀ-ի տվյալներով՝ սեպտեմբերի 3-ին նախագահ Հասմիկ Մարանգոզյանին ընտրական հանձնաժողովի շենքում ծեծել են հանձնաժողովի անդամներ Մեդեա Նեպարիձեն, Նինո Փխակաձեն և “Բիձինիա Իվանիշվիլի – Վրացական երազանք” դաշինքի ներկայացուցիչ Բեժան Գունավան: ԿԸՀ-ն քննադատել է միջադեպը և հանձնաժողովի բոլոր անդամներին փոխադարձ հարգանքի և զսպվածության կոչ արել:
tert .am