
Հայաստանի տաքսիի անհատ վարորդները 19 կետից բաղկացած գրավոր պահանջ են ներկայացնելու Սերժ Սարգսյանին: Բացի այդ, նրանց ներկայացմամբ, մարտի 15-ին հանրապետության տաքսու բոլոր վարորդները մտադիր են Հրազդան մարզադաշտին հարակից տարածքում ավտոերթ և բողոքի ցույց անցկացնել:
Նշենք, որ նրանք պահանջում են թեթևացնել հարկային բեռը, նվազեցնել կայանատեղիների համար սահմանված վճարը: