Հայտնի ֆիլմից «կոստյո՞ւմն է, որ պետք է գեղեցկացնի մարդուն» արտահայտությունը, կարծեք, այլևս արդիական չէ: Մեր օրերում մարդիկ առաջնային են համարում արտաքին տեսքն ու հագուստի նորաձև լինելը:
Եվ ինչքան էլ փորձենք պնդել, թե մարդիկ իրենց խնամում ու զուգվում-զարդարվում են իրենց համար, միևնույն է, հոգու խորքում յուրաքանչյուրս ուզում ենք ուրիշներին դուր գալ։ Ընդ որում, ոմանց համար կարևոր է առհասարակ իր վրա ուշադրություն հրավիրելը:
Նորաձև հագուստի և թանկարժեք ապրանքանիշների մրցավազքը կանանց համար, կարելի է ասել, բացառապես սեփական եսը բավարարելու համար է կամ ուրիշների առջև պարծենալու՝ պատմելով, թե ինչ թանկ արժի ձեր զգեստապահարանի այս կամ այն հագուստը։ Մինչդեռ տղամարդիկ նայում են ոչ թե արտադրող ֆիրմայի պիտակին, այլ տվյալ հագուստը հագած կնոջ տեսքին։
Ինչևէ, իմանալու համար որքան գումար են հայերը ծախսում հագուստ գնելու համար, Armlur.am-ի նկարահանող խումբը դուրս եկավ հարցախույզի: Պարզվեց, որ մեր հայրենակիցները գումար չեն խնայում հագուստի համար: Իհարկե, հանդիպեցին մարդիկ, ովքեր հրաժարվեցին «բացահայտել» իրենց օրվա հագուկապի գինը:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան