Լոս Անջելեսում լայնածավալ օպերացիայի արդյունքում ձերբակալվել է 200 մարդ, որոնք կապված են հանցավոր աշխարհի հետ ու «սպառնում են հասարակական անվտանգությանը»:
ԱՄՆ միգրացիայի եւ մաքսային մարմինների գործակալներն անցած շաբաթ մասնակցել են «Cross Check» օպերացիային, որի նպատակն էր ձերբակալել Հարավային Կալիֆորնիայի 6 քաղաքներում` այդ թվում նաև Լոս Անջելեսում, հանցագործների:
Ընդհանուր առմամբ երկրում ձերբակալվել է ավելի քան 2000 մարդ: Ամենաշատ ձերբակալությունները եղել են Լոս Անջելեսում: Նրանց կեսից ավելին մեղադրվում է քրեական հանցագործություններում. դիտավորյալ սպանություն, մանկական պոռնոգրաֆիա, կողոպուտ, առևանգում և բռնաբարություն:
Ձերբակալվածների մեծ մասը՝ ընդսհանուր առմամբ 167-ը, եղել է մեքսիկացի, մնացածը 18 այլ երկրներից, այդ թվում Հայաստանից, Պերուից, Եգիպտոսից ու Հարավային Կորեայից: