Գարունը տարվա այն ժամանակահատվածն է, որը պարզապես եղանակ չէ: Եվ պատահական չէ նաև այն, որ գարնան սկիզբը Կանանց տոնի մեկնարկով է տրվում:
Մեր հանրապետությունում կնոջը տրվում է մի ամբողջ ամիս՝ սիրվելու և միմիայն գեղեցիկ խոսքեր լսելու համար:
Armlur.am-ն այսօր հարցախույզի դուրս եկավ՝ իմանալու համար` հայուհիներն ինչով կառանձնացնեն այս մարտի 8-ը մյուսներից, և իրականում կա արդյոք «Միամսյակ» կոչվածը, թե` զուտ Մարտի 8 և Ապրիլի 7 հասկացություններն են:
Մեր զրուցակիցները նշեցին, որ իրենց համար այս տոնն առանձնանում է նրանով, որ մի ամիս շարունակ ուշադրությունն ավելի շատ է լինում նրանց հանդեպ, իրենք իրենց ավելի սիրված են զգում:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան