
Ստամբուլում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում ավարտվեց 6-րդ խաղային օրը: Հայաստան-Ռուսաստան հանդիպման առաջին խաղը՝ Լևոն Արոնյան-Վլադիմիր Կրամնիկ, ավարտվեց ռուս շախմատիստի հաղթանակով: Այս անհավասարակշռությունը, սակայն, վերականգնեց Սերգեյ Մովսեսյանը, ով առավելության հասավ Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ: Մյուս երկու պարտիաները՝ Սերգեյ Կարյակին-Վլադիմիր Հակոբյան և Գաբրել Սարգսյան-Դմիտրի Յակովենկո, ավարտվեցին խաղաղ արդյունքով: Խաղն ավարտվեց 2:2 հաշվով: