
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը լավ լուր է անվանել Բաքվում «Եվրոպական խաղերին» հայ մարզիկների մասնակցությունը:
Այս մասին Ուորլիքն այսօր գրել է իր թվիթերյան էջում: Նա հույս է հայտնել, որ ադրբեջանական կողմը կողջունի այդ որոշումը:
Ավելի վաղ Ադրբեջանի երիտասարդության ու սպորտի նախարար Ազադ Ռահիմովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է ապահովել Հայաստանից պատվիրակության անվտանգությունը, եթե հայկական կողմը որոշում ընդունի մասնակցել կայանալիք եվրոպական խաղերին: