ԱՄՆ-ում հարեւանն 9-ամյա աղջկա աչքի առաջ սպանել է նրա տատիկին, մորն ու 14-ամյա եղբորը: Տեսնելով հատակին ընկած արնաշաղախ տատին` երեխան վազել է հարեւանի տուն ու զանգահարել 911: Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին, ով նույնիսկ չի փորձել փախչել դեպքի վայրից: Կատարած սպանություններից հետո տղամարդը ցանկացել է ինքնասպանություն գործել` դանակի մի քանի հարված հասցնելով իրեն, բայց նրան կարողացել են արագ հիվանդանոց հասցնել:
Դեպքի մանրամասները պարզվում են: