
Իրաքի հյուսիսում գտնվող Տիկրիտ քաղաքն ամբողջությամբ ազատագրված է «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներից. հայտնում է ԻՐՆԱ գործակալությունը:
Թեժ մարտերի ընթացքում շրջափակման օղակը խմբավորման անդամների շուրջ գնալով նեղացել է, և իրաքյան բանակի ստորաբաժանումները գրավել են քաղաքի փողոցները:
Ահաբեկիչները չեն կարողացել նահանջել, բոլոր նրանք ոչնչացվել են. հայտնում է գործակալությունը: Այժմ քաղաքի փողոցները մաքրվում են ԻՊ զինյալների կողմից զարդարված դրոշներից: