
Սանկտ Պետերբուրգում 49 տարեկանում մահացել է Սերգեյ Կրուպեննիկովը՝ “Չլսված, չտեսնված” ֆիլմում Դենիսկա Կորաբլյովի դերակատարը։ Հեծանվով ընթացող դերասանին մոտոցիկլետ է հարվածել։ Հայ հանդիսատեսին նա ծանոթ է նաև “Թանկարժեք տղան” ֆիլմից։ 14 տարեկանից հետո Կրուպեննիկովը դադարել է նկարահանվել։ Ավարտելով Լենինգրադի սառնարանային արդյունաբերության տեխնոլոգիական ինստիտուտը, նա հիմնադրել էր իր սեփական բիզնեսը և մինչև կյանքի վերջն աշխատել սառնարանների վերանորոգման ու սպասարկման ընկերությունում։