
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգրեթ Թետչերի զգեստները աճուրդում վաճառվել են ավելի քան 115 հզ դոլարով: 40 հզ դոլարով վաճառվել է այն կոստյումը, որով Թետչերը ընտրվել էր պահպանողականների առաջնորդ 1975թ-ին: 86-ամյա բարոնուհին հայտնի է իր կարգավիճակին համապատասխան հագուստներ ընտրելու ընդունակությամբ: