
Պուերտոռիկացի Միգել Կոտտոն անդրադարձել է մայիսի 2-ին սպասվող Ֆլոյդ Մեյվեյզեր-Մեննի Պակյաո մենամարտին: Կոտտոն նախկինում երկուսի հետ էլ մենամարտել էր և նշել, որ այդ մենամարտում ամեն ինչ այդքան միանշանակ չէ:
«Կարծում եմ, որ Պակյաոն կփորձի օգտվել Ֆլոյդի սխալներից: Երկրպագելու եմ Մեննիին: Կարծում եմ, որ Պակյաոյի արագությունն ու պայթունավտանգությունը կանդրադառնան Մեյվեյզերի ելույթի վրա: Գլխավոր խաղաքարտը անսպասելի գործողություններն են, չէ՞ որ Մեննին կարող է մեկ վայրկյանում ամբողջովին փոխել իր դիրքը», – նշել է նա:
