Շատ ենք ցանկանում հաղթել Չեմպիոնների լիգայում. Սեսկ Ֆաբրեգաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի` ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ ընդգծել է, թե հույս ունի, որ անգլիական ակումբը դուրս կգա քառորդ եզրափակիչ, և հայտարարել է, թե մեծ ցանկություն ունի հաղթել եզրափակչում:

«Մենք խաղերի գերլարված գրաֆիկ ունեինք, դժվար է լարվածությանը դիմանալը: Մենք լավ ենք խաղում: Միգուցե, մենք վերջերս մի փոքր անկում ունեցանք, սակայն վերջին խաղերում կարողացանք կարգավորել խաղը: ՊՍԺ-ում ավելի փորձառու ֆուտբոլիստներ կան, նրանք հիանալի թիմ ունեն, սակայն դա մեզ չի վախեցնում:

Ես կստեմ, եթե ասեմ, որ այս մրցաշարն ինձ համար անկարևոր է: Հարցրե´ք ցանկացած ֆուտբոլիստի, թե իր կարիերայի ընթացքում ինչ մրցաշարեր է ցանկանում հաղթել. պատասխանը կլինի այսպիսին` աշխարհի առաջնություն և Չեմպիոնների լիգա: Մրցաշարում հաղթելն, իհարկե, ցանկալի է», – նշել է Ֆաբրեգասը:




Լրահոս